fbpx
Քաղաքականություն

Կառավարող ուժը մոլորության մեջ է. Սուրեն Սահակյան

Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հարցազրույցը Lragir.am-ի հետ՝

-Հեղափոխությունից երկու տարի անց ո՞րքանով են հանրային սպասումներն արդարացել: Որտե՞ղ է կառավարող ուժը հաջողել, որտեղ՝ ձախողել:

-Ես, իհարկե, չեմ կարող հանրության անունից խոսել, բայց ունեմ ուղենիշներ, որոնցով կարող եմ դատողություններ անել։ Դրանցից մեկը սոցիոլոգիական հարցումներն են, որոնք հուշում են, որ հանրությունը դեռ հույսեր ունի, թե սպասումները կամաց-կամաց կարդարանան։ Հաջորդ ուղենիշը նույնպես կարելի է երկու մասի բաժանել՝ իմ լայն շրջապատը և կոնկրետ անհատներ, որոնք անցած երկու տարում «անվերապահ» աջակցում էին կառավարող ուժին։ Շրջապատի սպասումները չեն արդարացել և հետագայում իրականանալու հույսն էլ մարել է։ Նույնը, մեծամասամբ, վերաբերում է անհատներին, որոնք «անվերապահ» աջակցում էին ու որոնք ինձ համար հետաքրքրության օբյեկտ էին հանդիսանում։ Վերջերս 3 այդպիսի անհատներից երկուսը հայտնեցին իրենց հանձնվելու մասին։ Այնպես որ, իմ ունեցած տվյալները հակասական են, բայց միտումն ակնհայտ է։ Այդպես էլ պետք է լիներ և բոլորն էին խոսում դրա մասին, այդ թվում՝ կառավարող ուժը։

Ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ հիմնական, ծանր ռեֆորմներն արվում են վարկանիշի բարձրագույն կետում։ Ցածր վարկանիշով ուժը իրական ու ծանր ռեֆորմների չի գնում։ Իսկ էական ռեֆորմներ այս երկու տարում մենք չենք տեսել։ Կարող եմ խորը ափսոսանք հայտնել, որ դրանք չեղան ու դժվար էլ լինեն։ Դրական ձեռքբերումներից կարելի է նշել ընտրական պրոցեսները փողի ու հեղինակությունների դիկտատից հիմնական ազատագրումը, ստվերի որոշակի կրճատումը, կոռուպցիայի դեմ տարվող որոշակի պայքարը, ինչն էական կրճատել է կոռուպցիայի ծավալները։ Այս ձեռքբերումներն էլ խնդրահարույց են, քանի որ դրանք ամեն պահի հետ գնալու պոտենցիալ ունեն։

-Պարոն Սահակյան, օրերս Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հեղափոխությունից հետո հիասթափվածներին: Դուք հիասթափվածների թվո՞ւմ եք:

-Կարծում եմ՝ վարչապետն ինքն իր համար այդ ցուցակը կազմելիս անկեղծ է եղել։ Բայց ցավում եմ այն առումով, որ ցուցակի բովանդակությունը հուշում է, թե նա ինչքան է կտրվել իրականությունից։ Ըստ նրա, հեղափոխությունից կարող էին հիասթափվել միայն նրանք, որոնք ապօրինի եկամուտ կամ այլ ապօրինի հնարավորություններ են կորցրել։ Իրականությունն այլ է։ Եվ այստեղ խնդիրն այն է, որ եթե ելակետային տվյալներդ սխալ են, ապա եզրակացությունն էլ է սխալ լինելու։ Իսկ այդ սխալ եզրակացությունների վրա հիմնվելով երկրի համար բախտորոշ որոշումներ են կայացվելու։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինձ այդտեղ չտեսա։ Ինձ համար հեղափոխությունը շարունակվում է և տեսականորեն էլ անհնար է դրանից հիասթափվել, որովհետև այն մի ելք ունի՝ հաղթանակ՝ այսպես, թե այնպես, Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի հետ, թե առանց նրանց։

Հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ