fbpx
Խորհրդարան

Կառավարության անելիքներից մեկն էլ դատապարտյալներին նորմալ սննդով ապահովելն է. Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցերից մեկը վերաբերում էր դատապարտյալների սննդին։ Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը հարցրեց՝ դատապարտյալների համար հնարավորություն ստեղծվո՞ւմ է նրանց հարազատների ուղարկած սնունդը պատշաճ պայմաններում պահելու համար։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց, որ այդպիսի պայմաններ ապահովվում են, բայց և կառավարության անելիքներից մեկն էլ նորմալ սննդով դատապարտյալներին ապահովելն է, որպեսզի նրանք կախված չլինեն հարազատների ուղարկածից։ Զեյնալյանը արձանագրեց, որ իրենց կառավարության ընթացքում հաջողվել է այնպես անել, որ հարազատների ուղարկած հանձնուքների («տուլիկ») քանակը նվազի։

Նա օրինակ բերեց, որ հացի որակի էական բարձրացումից հետո կալանավայրերում հացի սպառումն ավելացել է, փոխվել է նաև սննդի ընդհանուր քանակը։

«Նաև մենք սրանից բխող խնդիր էլ ունենք՝ դատապարտյալների քաշի ավելացման հետ կապված»,- ասաց Զեյնալյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ