fbpx
Կառավարություն

Կառավարության նիստ. ուղիղ

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 36-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

– Վահան Հակոբյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու մասին,

– «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին,

– «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

– Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ