fbpx
Զինված Ուժեր

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Կառավարությունն այսօր ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։

Այսպես, կառավարությունը որոշեց հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշում կայացվեց նաև 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2020 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2021 թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ