Կառավարության շենքում և Բաղրամյան 26-ում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որի համաձայն ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքում, որը ՀՀ վարչապետի նստավայրն է, կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Ըստ հիմնավորման, 2019 թվականի պետական բյուջեով կառավարության շենքի վերանորոգման համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 մլն 400 000 դրամ։

Որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում և վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, Կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։

Բաղրամյան 26-ում նորոգման ծախսերը կազմում են 40 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել համապատասխան հոդվածներին`«Այլ ծախսեր» հոդվածից նվազեցում կատարելու միջոցով:

Ամենաթարմ