Պորտուգալիայում տուրիստական ավտոբուսի վթարից հետո եռօրյա սուգ է հայտարարված

Հրապարակող՝

Պորտուգալիայում տուրիստական ավտոբուսի վթարից հետո եռօրյա սուգ է հայտարարված

Ամենադիտվածներ

Պորտուգալիայի Մադեյրա կղզու կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել տուրիստական ավտոբուսի վթարից մեծ թվով մարդկանց զոհվելուց հետո:

«Կղզու կառավարությունը արտակարգ նիստի ընթացքում որոշում ընդունեց ապրիլի 18-ից եռօրյա տարածաշրջանային սուգ հայտարարել Կանիսուի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով»,- ասված է երկրի կառավարության ֆեյբուքյան էջում։

Ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը Մադեյրայում տեղի է ունեցել ապրիլի 17-ին` ժամը մոտավորապես 18:30-ին (Երևանի ժամանակով 21:30-ին):

Ըստ վերջին տվյալների՝ վթարի հետևանքով զոհվել է 29 մարդ: Զոհվածներից 17-ը կանայք են: Եվս 22 հոգի վիրավորվել են:

Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսում եղել են գերմանացի զբոսաշրջիկներ:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից ու ընկել տան վրա: Վթարի պատճառը դեռևս չի պարզվել: Ըստ նախնական վարկածի՝ խափանվել է արգելակման համակարգը:

 

Ամենաթարմ