Կառավարությունը 6 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային երաժշտության փառատոնի անցկացմանը

Ամենադիտվածներ

Գառնու տաճարի տարածքում անցկացվելու է էլեկտրոնային երաժշտության փառատոն, որի համար անհրաժեշտ է պետական գնում իրականացնել՝ 6 մլն դրամ տրամադրել փառատոնը կազմակերպող ընկերությանը։ Այս մասին մայիսի 2-ին կառավարության նիստի ընթացքում հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։

Նա նշեց, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 փառատոն է անցկացնում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և այլն և հավելեց, որ Գառնիում այդ փառատոնի անցկացումը հնարավորություն կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին ու ապահովել զբոսաշրջիկների հոսքն այնտեղ։

Հարցը հավանության արժանացավ կառավարության նիստում․ համաձայնեցվեց 6 մլն դրամի տրամադրումը։

Ամենաթարմ