Կառավարությունը որոշեց 8,9 միլիարդ դրամ հատկացնել՝ 50,7 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար։
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։
Նշվում է, որ այս ճանապարհից միջպետական նշանակության ավտոճանապարհները կազմում են 44,9 կիլոմետր, հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 1,7 կիլոմետր և մարզային նշանակության ավտոճանապարհները` 4,15 կիլոմետր:
Գումարը կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ կիրականացնի հիմնանորոգման ծրագիրը։

