Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն 250 հազար եվրո:
Համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում (որպես փորձնական շրջաններ ընտրված են Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերը) ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:
Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:
