Կառավարությունը շահագործողի թույլտվություն տրամադրեց «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ին

Հրապարակող՝

«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,- Գրիգոլ Վաշաձե

Ամենադիտվածներ

Կառավարությունը 5 տարի ժամկետով շահագործողի թույլտվություն տրամադրեց «ԷԿՈՍ-Մ» ՓԲ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

✅ Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 57 նոր աշխատատեղ` մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ներդրումային ծրագրի ընթացքում արտահանման ընդհանուր ծավալները կկազմեն 3,8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հարավային Կորեա։

Ընկերությունն ունենալու է մոտ 500 քմ արտադրական տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում:

Ամենաթարմ