fbpx
Կառավարություն

Կառավարությունը 12.5 մլն դրամ կտրամադրի Դդմաշենի կամրջի վերանորոգման համար

Կառավարությունը Դդմաշեն մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգման համար կտրամադրի 12.5 մլն դրամ։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ կամրջի մասնակից փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը վտանգավոր է դարձել և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել. «Նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն և նախագծով առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել և կամրջի վերանորոգման համար հատկացնել 12.5 մլն դրամ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ