Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց մի շարք ընկերությունների ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
✅ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղատնտեսության ոլորտում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի ներդրում, ստեղծել 15-30 նոր աշխատատեղ՝ 100 հազարից 130 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «ՎԵԼՎԻՈ» ՍՊ ընկերությանը՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զբոսաշրջության ոլորտում:
Նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ (ք. Երևանում, Գյումրիում և Վանաձորում)` 313 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ՍՊ ընկերությանը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ինքնակպչուն թաղանթով ժապավենների, ինչպես նաև առանց սոսնձի շինարարական ժապավենների արտադրության և տեխնոլոգիական մշակման մեջ:
Ծրագրի շրջանակում իրականացվելու է 711 մլն 356 հազար դրամի ներդրում, ստեղծվելու է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊ ընկերությանը՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սիգարետի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 17 մլրդ 255 մլն 315 հազար 935 դրամի ներդրում, ստեղծել 188 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊ ընկերությանը՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու համար։
Նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 950 մլն դրամի ներդրում և ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «Ռ.ԶԱՔԱՐՅԱՆ» ՍՊ ընկերությանը՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջինսե հագուստի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 1 մլրդ 30 մլն 113 հզար դրամի ներդրում հումքի ձեռքբերման մեջ: Ծրագրի շրջանակում կստեղծվի 58 նոր աշխատատեղ՝ 95 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «ՏԵՖՖԻ» ՓԲ ընկերությանը՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 8 մլն դրամ և նախատեսվում է իրականացնել ևս 20 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 161 հազար դրամ միջին աշխատավարձով։
✅ «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ» ՓԲ ընկերությանը՝ իրականացնում է էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային հաշվիչների հավաքում, պարամետրիզացում, ծրագրավորում և ստուգաչափում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 1 մլրդ 91 մլն դրամի կապիտալ ներդրում և 2 մլրդ 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում: Նախատեսվում է ստեղծել 87 նոր աշխատատեղ՝ 153 հազար դրամ միջին աշխատավարձով։
Գրում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։