fbpx
Կառավարություն

Կառավարությունը մոտ 3,5 միլիոն դրամ հատկացրեց հանրաքվեի նախապատրաստմանը

Կառավարությունը այսօր՝ փետրվարի 20-ին կայացած նիստում որոշեց 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 մլն 447 հազար դրամ։

Նշենք, որ հանրաքվել քարոզարշավը արդեն մեկնարկել է։

«Այո»-ի շտաբի ղեկավարը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է։

Քանի որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չեն կազմել «Ոչ»-ի շտաբ, այն կազմվել է իրավաբանների մի խմբից, որոնք, սակայն, հայտնել են, որ քարոզչություն չեն իրականացնելու, այլ հարթակ են ստեղծելու «ոչ»-ի կողմնակիցների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ