Տղաները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին: Այս մասին ասել է գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմ»-ի հետ հանդիպման արդյունքը։
«Ապշեցուցիչ է այդպիսի խաղ ցուցադրել մրցակցի հարկի տակ:
Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը և վստահ էինք մեր ուժերին:
Անկեղծորեն կարող եմ նշել, որ մի փոքր զարմացած եմ: Իսկ հիմա պետք է մտածել հաջորդ խաղի մասին»,-ասել է Նագելսմանը: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին Լայպցիգում: