Կառավարությունը պատրաստ չէ բնապահպանական այդ կարևոր հարցում զիջումների գնալ․ նախարար

Ամենադիտվածներ

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի ապագա գործունեությանը։

«Չի կարող գործունեությունը շարունակվել այնպես, ինչպես եղել է։ Արտանետումները բավականին բարձր են, իհարկե կազմակերպությունը նախկինում գնահատել էր և ներկայացրել, որ բարձր չափերով բնապահպանական վճարումներ է կատարում և չի կարողանում փակել իր ծախսերը։

Կառավարությունը պատրաստ չէ բնապահպանական այդ կարևոր հարցում զիջումների գնալ երկարաժամկետ առումով և նրանք եկան այն եզրահանգման, որ իրենց գործունեությունը վերապրոֆիլավորեն և աղացագնդերի արտադրություն կազմակերպելու հեռանկարը քննարկեն։ Դա է օրակարգային այն հարցը, որը կա։ Կարծում եմ՝ մոտ ապագայում ոչ ընկերությունն է պատրաստ այնպես վերազիննվել, որպեսզի համապատասխանի բնապահպանական պահանջներին, ոչ էլ կառավարությունն է պատրաստ այնպիսի զիջումների գնալ, որ անտեսի իր պահանջները», – ասել է Խաչատրյանը։

Ամենաթարմ