Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊ ընկերությանը

Հրապարակող՝

0-34

Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊ ընկերությանը, ներդրումային ծրագրի երկրորդ փուլը իրականացնելու համար:

Առաջին փուլով ընկերությունը ներմուծել է հումք ալյումինե կափարիչների արտադրության համար: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներմուծել հումքի լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար:

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 18 նոր աշխատատեղ և իրականացվել 3.8 մլն ՀՀ դրամի ներդրում:

Ամենաթարմ