Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը՝ «Էյբարի» հետ խաղից հետո խոսել է ակումբում իր ապագայի մասին։
Նա կարծիք է հայտնել, որ դա իր վերջին խաղը չէր։ Կումանը նշել է, որ պայմանագիր ունի ակումբի հետ ու չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Հոլանդացի մասնագետի խոսքով՝ լրագրողները շատ են խոսում այդ թեմայով, բայց ինքը հանգիստ է։
Հիշեցնենք, որ «Բարսան» երեկ 1-0 հաշվով «հաղթեց» հետնապահներից «Էյբարին», որը լքեց Լա Լիգան։ Գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը՝ 81-րդ րոպեին։
Հիշեցնենք նաև, որ երեկ կայացավ Իսպանիայի առաջնության վերջին տուրը, որի արդյունքներով՝ «Ատլետիկո» Մադրիդը հռչակվեց Լա Լիգայի չեմպիոն։ Եվս 2 հանդիպում կայանալու է այսօր, բայց դրանք ոչ մի կերպ որոշիչ չեն մրցաշարային աղյուսակի համար։