«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել, եթե նա չփոխի իր պահվածքը, հայտնում է Sport.es-ը:
Ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի ֆուտբոլիստին վերջնագիր է ներկայացրել. եթե նա չվերանայի իր կարգապահությունը, ապա կհեռացվի կապտանռնագույնների առաջին թիմից:
Բացի դա, «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել հաջորդ ամառ Դեմբելեին վաճառելու տարբերակը:
Ընդ որում ակումբը ցանկանում է տրանսֆերից նվազագույնը 100 մլն եվրո ստանալ, որպեսզի փակի ֆուտբոլիստի` 2017 թվականի տեղափոխության ծախսերի մեծ մասը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայում» գոհ չեն Դեմբելեի պահվածքից, որը կանոնավոր կերպով ուշանում է մարզումներից և խաղերից առաջ թիմի ժողովներից:
ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը»:
