Մեսրոպ Առաքելյանը, ով հանդիսանում է ՀՀ վարչապետի խորհրդական ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ:
«Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազեցնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%», – գրել է Մեսրոպ Առաքելյանը:
