Իրանում երեկ մեկնարկել է Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է11 երկրի 79 շախմատիստ:
Մասնակիցների թվում է 7 գրոսմայստեր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել: Հաղթանակներ են տոնել նաև Արման Միքայելյանը, Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը, իսկ Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը պարտվել են:
Պարտվել է նաև Բ խմբում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը:
Հաղորդում է armsport.am-ը։