Արման Միքայելյան
Yerevan Open․ շախմատիստ Արման Միքայելյանը կիսեց առաջին տեղը
Ավարտվեց Yerevan Open շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ շախմատիստներ։ Նրանցից ամենահաջողը հանդես եկավ Արման Միքայելյանը։ 9 տուրերի արդյունքում 3 շախմատիստներ վաստակեցին 7,5 միավոր ու բաժանեցին մրցանակային տեղերը, ըստ լրացուցիչ ցուցանիշների։ Այսպիսով՝ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Պուրանիկ Աբհիմանյուն, 2-րդ տեղը գրավեց Վիտալի Սիվուկը, իսկ 3-րդ հորիզոնականն արդեն բաժին հասավ Միքայելյանին։ Նշենք, որ մրցաշարին մասնակցեցին…
Միքայելյանը առաջատարներին զիջում է կես միավորով
Գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթանակներ տոնեց Պրահայի շախմատի միջազգային 5-րդ և 6-րդ տուրերում։ Խաղացված տուրերից հետո Միքայելյանը վաստակել է 5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից հետ է մնում կես միավորով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Արման Միքայելյանը՝ Հռոմի բաց առաջնության մրցանակակիր
Իտալիայում ավարտվեց Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 21 երկրների 72 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Միքայելյանը վաստակեց 6,5 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Դմիտրի Կոլարսը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր
Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր…
Հայ շախմատիստները Ռիգայի մրցաշարը հաղթանակով են մեկնարկել
Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Հովհաննիսյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն է: Մրցաշարի՝ երեկ կայացած առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ…
Գրոսմայստեր Արման Միքայելյանն Իրանի մրցաշարի առաջատարներից հետ է կես միավորով
Գրոսմայստեր Արման Միքայելյանը կես միավորով է հետ Կասպյան գավաթի խաղարկության առաջատարից: Մրցաշարի 5-րդ տուրում Միքայելյանը առավելության հասավ հնդիկ հակառակորդի նկատմամբ: Պարտություն կրեց Կարեն Գրիգորյանը: Միավորը կիսեցին Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը: Այժմ 5 հնարավորից 4 միավոր ունի Արման Միքայելյանը, ով կես միավորով է հետ մնում առաջատարներից: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Իրանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն են: 3,5…
Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Կասպյան Գավաթ միջազգային մրցաշարում
Իրանում երեկ մեկնարկել է Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում է 7 գրոսմայստեր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել: Հաղթանակներ են տոնել…
«Տիգրան Ավինյանը համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ», – «Հրապարակ» թերթ
«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»:








