Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Տաշքենդ Օփեն միջազգային մրցաշարը նվիրված Ագզամովի հիշատակին, որին մասնակցում է 12 երկրի 73 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:
Մրցաշարին մասնակցող ամենաբարձր դասակարգում ունեցող շախմատիստը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մասնակիցների թվում է նաև ՖԻԴԵ-ի երիտասարդ վարպետ Վահե Դանիելյանը։
Երեկ կայացած առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթանակներ են տարել: