ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի վերջանական տարբերակը ներկայացնելիս անդրադարձավ նաև Վարդենիսի ճանապարհներին։
Նա խոսեց այս թեմայից՝ ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի, որ Մարտունիից հետո Կառավարության վերաբերմունքը կտրուկ փոխվում է Վարդենիսի նկատմամբ ու իրենք ստիպված են լինում հաղթահարել ահռելի փոսեր։
Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը լուծման ճանապարհին է ու Կառավարությունը նախատեսում է 733 միլիոն դրամով ավարտին հասցնել այդ աշխատանքը։
Նախարարն ընդգծեց, որ Վարդենիսը կարևոր ուղղություն է Կառավարության համար ու անտեսված չէ որևէ ձևով։