Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը:
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղակատվական համակարգից։
Նշվում է, որ Պետրոս աբեղան խնդրագիր է ներկայացրել՝ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին, որն էլ հիմք է ծառայել տնօրինության համար։
Ըստ աղբյուրի՝ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:
