Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտնում է, որ 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոնին կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում»:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոն: Խոսեն նախկինում հանդես է եկել արգենտինական «Դեֆենսորես» և «Խիմնասիայ» ակումբներում։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է կոլումբական «Օնսե Կալդեսի» ֆուտբոլիստ:
Բարի գալուստ, Բուենո!»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
https://www.facebook.com/araratarmeniafc/posts/932654703938021

