Արդեն տեղեկացրել ենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղային խաղում Լեբրոն Ջեյմսի թիմը հաղթել է Յանիս Ադետոկունբոյի թիմին:
All-Star Game-ի ժամանակ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» և «Միլուոկի Բակսի» բասկետբոլիստներ Սթիվեն Կարիի ու Յանիս Ադետոկունբոյի մասնակցությամբ արտասովոր ալեյ-ուպ է գրանցվել:
Հակագրոհի ժամանակ փոխանցում ստանալով կենտրոնական Ջոել Էմբիդից՝ Կարին հատակից ուժեղ հարվածով գնդակը Կևին Դյուրանտի վրայով հասցեագրել է Ադետոկունբոյին: Վերջինս էլ օդից մեկ ձեռքով բռնել է գնդակը և գցել զամբյուղի մեջ:
Հաղորդում է armsport.am-ը։
