fbpx
Էկո

Պետք է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը․ Ռոմանոս Պետրոսյան

«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ: Իմ հանձնարարությամբ այսօր շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու, կարմիրգրքյան բուսատեսակների պահպանության հարցում առանձնահատուկ միջոցներ ձեռնարկելու համար»։ Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Առանձնացվել են այն տարածքները, որտեղ մեր քաղաքացիներն առավել հաճախ են այցելում, ինչպես օրինակ՝ Գոշ լիճը, Ստեփանավանի Դենդրոպարկը, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնալիճը, էկոտուրիզմի արդեն ճանաչված ուղղություն դարձած «Դիլիջան» ազգային պարկն ու Պարզ լիճը։
Վերոհիշյալ տարածքներում քաղաքացիների թողած աղբը ստիպված են լինում հավաքել բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող կառույցների աշխատակիցները, ինչն անթույլատրելի է։ Հանձնարարել եմ բացառել կարմիրգրքյան տեսակներին վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը»,-  ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/913333809177436

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ