fbpx
Հասարակություն

Կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար․ կայացել է ՄԻՊ-ի նիստը

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից:

Քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներառական կրթության արդյունավետ կազմակերպմանը, հատուկ դպրոցներում կրթության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում դպրոցների վերաբացմանն ու դասերի անցկացմանը:

Արման Թաթոյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման ոլորտում կան տարիներով կուտակված համակարգային բնույթի խնդիրներ՝ կապված ուսումնական նյութերի, ծրագրերի, դասագրքերի, ֆիզիկական միջավայրի մատչելիության, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների քանակի հետ:

«Երեխաններն ու ծնողները հաճախ հանդիպում են խնդիրների. դրանք և՛ օրենսդրական բացերի, և՛ իրազեկման պակասի արդյունք են: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է երեխաների համար կրթության հավասար և արժանապատիվ պայմանների ապահովումը՝ բացառելով որևէ տեսակի մեկուսացում և խտրականություն: Ոլորտում առկա են կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կրթության վրա»,- նշել է Արման Թաթոյանը:

Քննարկման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև դպրոցներում բուլլինգի (հալածանք) արատավոր երևույթը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1483234555197337

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ