ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձ է կատարել Գորիս-Կապան ճանապարհի խնդրին։
Նա ասել է, որ հնարավորինս պետք է այլընտանքային ճանապարհներ ստեղծել, որ Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի։ Վերջինս կարող է ազդել երկրի տնտեսության վրա, իսկ այլընտրանքները կհավասարակշռեն իրավիճակը։
Գրիգորյանը նշել է, որ կարճաժամկետում խնդիրը կլուծվի Տաթևի ճանապարհի միջոցով, որի մի մասը դեռևս ասֆալտապատված չէ, իսկ երկարաժամկետում՝ Հյուսիս-Հարավի միջոցով, որը Կապանն ու Գորիսը շրջանցում են։