Դեկտեմբերի 8-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալվելու է Մյունխենի «Բավարիային»։ Կատալոնցիներին այդ խաղում անպայման հաղթել է պետք։
Սպասվող հանդիպմանը անդրադարձել է «Բարսայի» գլխավոր գլխավոր մարզիչ Չավին։
Իսպանացու խոսքերը փոխանցում է ESPN-ը։
Չավին նշել է, որ «Բարսան» ունակ է Մյունխենում հաղթել «Բավարիային» ու դա իրենց միակ նպատակն է։
41-ամյա մասնագետի խոսքով՝ իրենք գիտակցում են, որ խաղում են Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկի դեմ։
Չավին ընդգծել է, որ թիմն ամեն ինչ անելու է հաղթանակի հասնելու համար։
Նշենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի 16-րդ տուրում Նոու Կամպում նվազագույն՝ 0-1 հաշվով պարտություն կրեց «Բետիսից»։