fbpx
Սպորտ

Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Ռեալը

Զինեդին Զիդանը չի բացառում, որ երրորդ անգամ կդառնա Մադրիդի «Ռեալի» մարզիչը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ մարզիչը բաց է ոչ միայն Ֆրանսիայի հավաքականի, այլ նաև Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մարսելի» հետ աշխատելու համար։

«Ռեալ» վերադառնալու համար անհրաժեշտ, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշակի զիջումների գնալ։ Զիդանը պատրաստ է գլխավորել նաև «Մարսելը», եթե ակումբը առաջընթաց գրանցի և պատրաստ լինի պայքարել գավաթների համար:

Մի քանի անգամ Զիդանը հրաժարվել է ՊՍԺ-ի առաջարկից, քանի որ սպասում էր Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հնարավորությանը։ Բայց, ինչպես նշվում է, Զիդանը իրականում չի ցանկանում աշխատել ՊՍԺ-ի հետ, քանի որ հարգում և սիրում է «Մարսելը»։

Նշենք, որ Զիդանը ծնվել է Մարսելում, իսկ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կանում», «Բորդոյում», «Յուվենտուսում» և «Ռեալում»:

2021 թվականի մայիսին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Զիդանը առանց աշխատանքի է մնացել։ Նա երկու անգամ աշխատել է «Ռեալում»՝ 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Լա Լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ