Կարող ենք ձգտել բյուջեի՝ մինչև 100 միլարդ դրամի գերակատարման․ վարչապետ

Հրապարակող՝

Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր

Ամենադիտվածներ

Ես նախկինում գրել էի, որ այս տարի բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, մենք կարող ենք ձգտել մինչև 100 մլրդ դրամի գերակատարման: Բայց մենք որոշում ենք կայացրել 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Դրանք հուսահատ պարտքեր են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է հավաքագրված թվից հանած այն թիվը, որ վերադարձրել ենք տնտեսվարողներին: Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք և փոխանցել ենք: Փաստացին այն է, որ 90 մլրդ դրամից ավելի լրացուցիչ հարկային հավաքագրումներ կունենանք»,-նշեց նա։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցրեց, որ այդ 89 մլրդ դրամն արդեն հասել է 101 մլրդ դրամի: Նա հավելեց, որ այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակներում է։

«Մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ասել. Եթե նախորդ տարի տնտեսվարողներին վերադարձրել ենք 97 մլրդ ավելացված արժեքի հարկ, ապա այս տարի այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը արդեն 153 մլրդ դրամ է: Այսինքն մենք ավտոմեքենաների հոսքից ունեցել ենք 55 մլրդ դրամ, որը հաջորդ տարի ամենայն հավանականությամբ չենք ունենա, միաժամանակ հետ ենք վերադարձրել 65 մլրդ դրամ»,-հավելեց նա։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև գերավճարների թեմային՝ նշելով, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլն դրամ, երեկվա դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ:

Ամենաթարմ