«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարծիք է հայտնել թիմի նորեկ Ռահիմ Սթերլինգի մասին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթիից»։
Վերջին տուրում անգլիացի հարձակվողը երկու գոլ խփեց «Լեսթերի» դեմ խաղում (2:1):
«Ես ուրախ եմ Ռահիմի հետ նույն թիմում խաղալու համար: Սթերլինգը մեծ փորձ ունի, նա շատ շարժուն է խաղադաշտում։ Օգնում է, երբ կողքիդ ունես նման փորձառու խաղացողներ: Նրա խաղաոճը շատ հարմար է «Չելսիին»,- մեջբերում է գերմանացի հարձակվողի խոսքերը Daily Mail-ը։
«Չելսին» Ստերլինգին ձեռք է բերել 56 միլիոն եվրոյով։ Լոնդոնյան ակումբը 27-ամյա վինգերի հետ կնքել է հինգ տարվա աշխատանքային պայմանագիր։