fbpx
Աշխարհ

Շվեդիան կկառուցի աշխարհում ամենամեծ լաստանավերը

Մինչև 2030 թվականը Շվեդիան կկառուցի աշխարհում ամենամեծ էլեկտրական լաստանավերից երկուսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լաստանավերը լիցքավորվելու են հատուկ շարժական մարտկոցներից էներգիայով, որոնք տեղում փոխելու հնարավորություն կունենան:

Ըստ աղբյուրի՝ նավերը կտեղափոխվեն Շվեդիան և Դանիան կապող Գյոթենբուրգ-Ֆրեդերիկշավն երթուղով: Լաստանավերի երկարությունը կլինի 215 մետր։ Լաստանավերը կկարողանան տեղափոխել 1200 ուղևոր և 700 ավտոմեքենա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ