Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Էկոնոմիկայի նախարարը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ.
1. Էկոնոմիկայի Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60րդ տեղը։

Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, որ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում։ Դա, ի դեպ, Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ մրցակցային առավելություններից է»,- ասված է գրառման մեջ։

Ամենաթարմ