Ուղևորը կաշառք է առաջարկել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

2022 թ.-ի պետական բյուջեի ծախսերն ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։

«Վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։

Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ