Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը հետաձգվել է։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 20–ին:
Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․
«Պարոն Քոչարյանը հուլիսի 14–ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասել պաշտպանը և բժշկական տեղեկանք ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։

