Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական էջում հատարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Կասիլյասը հայտնել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։
Ակումբում Կասիլյասը անցկացրել է 510 հանդիպում, 2015-ին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը, հիացմունքն ու սերը հայտնել մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկին։
Մադրիդյան և իսպանական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահը մեր ակումբ է եկել, երբ 9 տարեկան էր։ Այստեղ նա հասունացել և մեր գույները պաշտպանել է 25 տարի։
Իկերը ընդմիշտ կմնա մեր պատմության ամենահռչակավոր ավագներից մեկը։ Կասիլյասն արժանացել է մեր երկրպագուների սիրուն եւ «Ռեալի» արժեքների էտալոն է։
Մեր ակումբի 118 տարվա պատմության մեջ ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Կասիլյասը ընդմիշտ կմնա մադրիդիստ»,- ասված է Արքայական ակումբի հայտարարությունում։
https://www.instagram.com/p/CDdyGqbojwg/?igshid=x5x0tzj131oz&fbclid=IwAR3IDlMXPtqD2mPioZkCSLua7iW_e67zacbBAl1PGeYClkz2oga4Y9CtbLo
«Ռեալի» հետ նա դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։