Հասարակություն

Ա՛յ, եթե նախկին վարչակազմերին քաղաքական գնահատական տրվեր, նման իրավիճակներ չէին լինի. Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Ամուլսարի, Մաշտոցի պուրակի, Ֆիրդուսի և շատ ու շատ այլ թեմաների վերջին հանգրվանը՝ մեծ հաշվով այդքան բարձրաձայնված, բայց միևնույն ժամանակ՝ օդում կախ մնացած քաղաքական գնահատականն է։ Ա՛յ, եթե նախկին վարչակազմերին քաղաքական գնահատական տրվեր և դրանք ձևակերպվեր նաև հեղափոխության տրամաբանությունից բխող իրավական նորմերով, ես համոզված եմ, որ նման իրավիճակներ չէին լինի։

Իհարկե, գիտակցում եմ նաև այսպես ասած՝ մետաղադրամի հակառակ կողմը, հասկանում եմ, որ բազում դատական պրոցեսներ կսկսվեին, և ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային ատյաններում, ու գուցե և դրանցից որոշներում, մեր՝ ժողովրդի սրտով եզրակացություններ չստանայինք կարճաժամկետ իմաստով, բայց մեծ հաշվով մենք, որպես պետություն, կշահեինք ստրատեգիական և երկարաժամկետ իմաստով, մենք կամրագրեինք հեղափոխական արժեքներն ու դա որպես նախադեպ կգրանցվեր։ Կարծում եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը դրան պատրաստ էր կամ կլիներ, եթե պոպուլիզմով զբաղվելու և զահլա տանելու փոխարեն՝ նրա հետ անկեղծ լինեին ու առաջ քաշեին իրական հրամայականները։ Իսկ հիմա ի՞նչ է ստացվում, ամեն նման առիթով հղում է արվում չարաբաստիկ և արդեն առասպելաբանական մակարդակի հասցված նախկիններին ու թեման դրանով փակվում․․․

Լավ, մի հարց ունեմ այդ դեպքում #տղեք։ Եթե մի օր, հանկարծ պարզվի, որ ձեր կողմից այդքան սիրված նախկինները, մեր պետությունը մինչև 2099 թիվը անվարձահատույց կամ որոշակի գումարի դիմաց հանձնել են X պետությանը կամ՝ Y կազմակերպությանը, ի՞նչ ենք անելու #տղեք, նստելու ենք, թամաշա անենք #տղեք, թե՞ էլի պայմանագրերին հղում ենք անելու՝ #տղեք․․․
Հարցը հռետորական է,հետևաբար պատասխան չեմ ակնկալում՝ #տղեք, ձեզանից շատերի դիրքորոշումն ու լուսով անցած ճամփեքն էլ, ինձ դեռ Լուսնի խավարման ժամանակ պարզ էր՝ #տղեք․․․

#էսքանը
#տղեք
P.S. => պարապ կամ վճարովի ծայրահեղականների անտեղի մեկնություններից խուսափելու համար ասեմ, որ #տղեք հեշթեգի օգտագործումը, ունի զուտ քաղաքական երանգներ, չունի խտրական ենթատեքստ և կիրառվում է սատիրայի հիմունքներով։
Շնորհակալություն #տղեք»,- ասված է գրառման մեջ։

Ամուլսարի, Մաշտոցի պուրակի, Ֆիրդուսի և շատ ու շատ այլ թեմաների վերջին հանգրվանը՝ մեծ հաշվով այդքան բարձրաձայնված, բայց…

Geplaatst door Գոռ Առաքելյան op Dinsdag 4 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ