fbpx
Աշխարհ

Կատարը և Քուվեյթը միանում են Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային կոալիցիային

Կատարը և Քուվեյթը հայտարարել են, որ իրենք ևս միանում են Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմածովային կոալիցիային, որը ստեղծվել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է կոալիցիայի շտաբի պետ, բանակի գնդապետ Ջոն Կոնկլինը։

Կոալիցիան, որ բազավորված է Բահրեյնում և հայտնի է որպես Ծովում անվտանգության միջազգային կառույց (IMSC), ձևավորվել է այս տարի մի քանի գրոհներից հետո, որոնք մեծացրել են Պարսից ծոցից Օրմուզի ջրանցքով նավթի արտահանումը խափանելու վտանգը։ ԱՄՆ-ը հարձակումների մեջ մեղադրել էր Իրանին, վերջինս էլ հերքել էր դրանք։

«Կատարն ու Քուվեյթը արդեն հայտնել են մեզ, որ պատրաստվում են միանալ, այնպես որ դա ընդամենը ժամանակի հարց է»,-ասել է Կոնկլինը՝ հավելելով, որ նրանք պետք է անձնակազմ և պարեկային նավեր տրամադրեն։

Առայժմ կոալիցիային միացել են Ալբանիան, Ավստրալիան, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բրիտանիան։ Միաժամանակ, Ֆրանսիան գլխավորում է եվրոպական առաքելությունը՝ որն անկախ է ԱՄՆ-ի ծովային նախաձեռնությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ