Կատաղի պայքարը շարունակվում է․ NBA

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում շարունակվում է NBA եզրափակիչը:

«Միլուոկի Բաքս»-«Ֆենիքս Սանս» շարքում համառ պայքար է։

«Միլուոկի Բաքսը» շարքի չորրորդ խաղում, սեփական խաղահրապարակում, 109։103 հաշվով հաղթել է «Ֆենիքս Սանսին»։ Այսպիսով շարքի հաշիվը հավասարվեց՝ 2-2։ Չնայած պարտությանը, հանդիպման ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվել է «արևների» խաղարկող Դեյվին Բուքերը՝ վաստակած 42 միավորով։ Այս արդյունքով Բուքերը դարձավ ռեկորդակիր։ Նա իր դեբյուտային փլեյ-օֆֆում վաստակեց 542 միավոր և անցավ Ռիկ Բերիին, որը 1967 թ-ին փլեյ-օֆֆի դեբյուտային 15 խաղում վաստակել էր 521 միավոր։ Հաղթողների կազմում լավագույնը Քրիս Միդլթոնն էր՝ վաստակած 40 միավորով։

 

Ամենաթարմ