«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդիսոն Կավանին հնարավոր է ամռանը տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնել է Todofichajes-ը։
Նա ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում։ Նշվում է, որ նրանով հետաքրքրված է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Հունվարին Կավանին մոտ էր «Բարսելոնայում» հայտնվելուն, սակայն կատալոնացիները վերջին պահին հրաժարվեցին գործարքից։