Սպորտ

Կայացավ հռոմեական դերբին․ Ռոման ընդդեմ Լացիոյի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակներում կայացավ հռոմեական դերբին՝ «Լացիոն» ընդունեց «Ռոմային»։

Խաղի հաշիվը բացվեց հյուրերի պաշտպան Իբանիեսի կոպիտ սխալից հետո, երբ 14-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն դարձավ գոլի հեղինակ։ Մինչև առաջին կեսի ավարտը հաշիվը կրկնապատկեց Լուիս Ալբերտոն։

Երկրորդ խաղակեսում «Ռոմայի» խաղն առանձնապես չփոխվեց, ինչպես եղավ, օրինակ, «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ։ Արդյունքում՝ հյուրերն այդպես էլ չկարողացան լուրջ հայտ ներկայացնել խաղ վերադառնելու և դեռ մի բան էլ ընդունեցին 3-րդ գնդակը՝ 67-րդ րոպեին․ այն կրկին հեղինակեց Ալբերտոն։

Այս պահի դրությամբ «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 34 միավորով, բայց նրան հետապնդող «Յուվենտուսը» ընդամենը մեկ միավորով է ետ հռոմեական ակումբից ու անցկացրել է 18-ի փոխարեն 16 հանդիպում։ 16-ական խաղ են անցկացրել նաև 31-ական միավորով 4-րդ ու 5-րդ տեղերում գտնվող «Ատալանտան» և «Նապոլին»։

Նշենք, որ հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լացիոյի» դեմ խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց «Ռոմայի» կազմում։

Հարություն Ստեփանյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ