fbpx
Կառավարություն

Կայացել է Արման Եղոյանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի հանդիպումը

Նիդերլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր-անդամ և եվրոպական արժեքների առաջմղողներից, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել նախորդ գումարման խորհրդարանում ձևավորված Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը:

Հանձնաժողովի նախագահը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել Նիդերլանդների կողմից Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին, ինչպես նաև խորհրդարանի կողմից 2021 թ. ընդունած բանաձևին, որում հղում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր նախորդ բանաձևերին՝ խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերջնականապես և հստակ ճանաչել այն:

Նիկո Սխերմերսը նաև ներկայացրել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ