fbpx
Կառավարություն

Համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում․ Փաշինյանը՝ Նեմեսիսի հուշարձանի տեղադրման մասին

Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, այլ քաղաքային իշխանությունները: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ որոշումը և դրա իրականացումը համարում է սխալ։

«Ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճկում , երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ