ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն և հասանելի էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում է գազի ավելի ցածր գներ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:
Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու է էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին հերթական առաջարկությունները:
«Պրահայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ես խոսել եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրադրությունն Էներգետիկայի ոլորտում գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք կայուն և հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում է գազի ավելի ցածր գներ»,- Ռյուտեն գրել է Twitter-ի իր օգտահաշվում: