fbpx
Հասարակություն

Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը երեկ ընտրվել են ԲԴԽ անդամներ:

Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել և նրան ընտրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ