fbpx
Կառավարություն

Կազմակերպվում է շրջայց ճանապարհներին ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով

ՀՀ կառավարության աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 25-ին կազմակերպում են շրջայց հանրապետության միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին (Մ3, Մ8, Մ16) ընթացող հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շրջայցի քարտեզին կարելի է ծանոթանալ այստեղ։

Շրջայցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կհետևի ընթացող և ավարտված աշխատանքներին, կխոսի կապալառու ընկերությունների ներկայացուցիչների և շինարարների հետ, որոնք կներկայացնեն շինարարական աշխատանքների ընթացքի մասին մանրամասներ:

Շրջայցի մեկնարկը ՝ ժամը 9:00-ին Կառավարական 3-րդ մասնաշենքից: Տեղափոխությունը կազմակերպում է ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Լրատվամիջոցներին խնդրում ենք մասնակցությունը և մասնակցողների քանակի մասին տեղեկատվությունը հաստատել մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 17:00-ն։ Հավատարմագրվել կարող եք՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին ՝ 095 37 09 28 (Լևոն Մարգարյան, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ)։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ