Մեծ Բրիտանիայի MI-6 արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության սկսելուց հետո եվրոպական երկրներից վտարված 400 ռուս դիվանագետները կազմում են դիվանագիտական ծածկույթի տակ աշխատող ռուսական հետախուզության աշխատակիցների մոտավորապես կեսը։
«Ամբողջ Եվրոպայում մոտ կեսը, վերջին հաշվով, մոտ 400 ռուսական հետախուզական գործակալներ, որոնք գործում էին դիվանագիտական ծածկույթի ներքո, արտաքսվեցին: Դա, հավանաբար, կրկնակի նվազեցրեց Եվրոպայում լրտեսական գործունեություն իրականացնելու նրանց կարողությունը», – ասել է Մուրը:

