Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք Հայաստանի հետ սահմանները․ Չավուշօղլու

Ամենադիտվածներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններից։

Նա A Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան մտադիր է Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել։

Նրա խոսքով՝ իրենք ցանկացել են դա անել մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, բայց այն ժամանակ չի ստացվել, սակայն Բաքուն դեմ չէ այդպիսի հանդիպմանը։

Չավուշօղլուն պնդել է, որ թե՛ իրենք, թե՛ Ադրբեջանը կբացեն Հայաստանի հետ սահմանները ու համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։

Ամենաթարմ